Արմավիրի մարզում, այսօր` հոկտեմբերի 12-ին, Էջմիածին-Մարգարա ավտոճանապարհի 8-րդ կմ-ում ավտոմեքենա է այրվել:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել  մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 03.18-ին, մարվել` 03.37-ին:

Այրվել է Կարո Սիմոնյանին պատկանող Mercedes մակնիշի 14 ՕՏ 655 համարանիշի  ավտոմեքենան:

Կարո Սիմոնյանը թեթեւ մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Էջմիածին քաղաքի հիվանդանոց:

Դրանից մեկ օր առաջ ավտոմեքենա է այրվել նաեւ Գեղարքունիքի մարզում` Գանձակ-Սարուխան ավտոճանապարհի 1-ին կմ-ին:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 17.05-ին, մարվել` 17.34-ին:

Այրվել է Արման Ղազարյանին պատկանող «ՎԱԶ-21012» մակնիշի 22 ԼԼ 505 համարանիշի ավտոմեքենան: