Telegram-ի օգտատերերը բողոքել են մեսենջերի խափանումից, հայտնում է РИА Новости-ն։

Խնդիրն առաջացել է Մոսկվայի ժամանակով ժամը 20:00-ի սահմաններում։ Downradar ծառայության տվյալներով՝ Մոսկվայի ժամանակով ժամը 20:30-ի դրությամբ իրավիճակի վերաբերյալ ստացվել է ավելի քան 12 հազար բողոք։

Միաժամանակ խափանում է նկատվել Ղազախստանի, Վրաստանի, Բելառուսի, Ուզբեկստանի, ինչպես նաև Ուկրաինայում օգտագործողների մոտ։

Ինչպես նշել է Downdetector ծառայությունը, ամենից հաճախ օգտատերերը դժգոհում են հավելվածի աշխատանքից, սերվերին միանալուց, ինչպես նաև բեռնելիս ֆայլերի և տեսանյութերի երկար ներբեռնումից։