Թուրքիայի պաշտպանության նախարար Իսմեթ Յըլմազի գլխավորած պատվիրակությունը, հոկտեմբերի 12-15-ին կայցելի Ադրբեջան` Ադրբեջանի իր պաշտոնակից` Սաֆար Աբիեւի հրավերով:

Այցի շրջանակներում նախատեսվում է Իսմեթ Յըլմազի հանդիպումները Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի, պաշտպանական արդյունաբերության նախարար Յավեր Ջամալովի, վարչապետ Արթուր Ռասիզադեի, մշակույթի եւ տուրիզմի նախարար Աբուլֆազ Գարաեւի եւ այլ անցանց հետ:

Նախատեսվում է նաեւ թուրք նախարարի հանդիպումները Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության պետ Էլչին Գուլիեւի, ինչպես նաեւ ներքին զորքերի հրամանատար Զաքիր Հասանովի հետ:

Այցի շրջանակներում Յըլմազը կայցելի ռազմական ձեռնարկություններ:

Հիշեցնենք, որ սա Յըլմազի առաջին այցելությունն է Ադրբեջան` պաշտպանության նախարարի պաշտոնում: