LiveJournal-ը նոր ֆոտոհոսթինգ է թողարկել` առայժմ բետա-թեսթավորման տարբերակով, որը կհեշտացնի լուսանկարների հրապարակումն օգտագործողների փոսթերում: Այս մասին հաղորդում է ընկերության սեփանակատիրոջ բլոգը:

Այսօր` հոկտեմբերի 12-ին, նոր ծառայությունը հասանելի է դարձել սահմանափակ թվով օգտագործողների: Ընկերությունը դեռ չի հայտնում, թե երբ այն բոլորի համար մատչելի դառնա:

LiveJournal-ի ստեղծած ֆոտոհոսթինգը թույլ է տալիս միաժամանակ մի քանի լուսանկար բեռնել, դրանց տարբեր խնբերի բաժանել, դրանց գաղտնիության տարբեր աստիճանների բաժանել, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»: