Երեքշաբթի  տեղի է ունեցել իրանական «Մոհաջեր» անօդաչու թռչող սարքի նորագույն տարբերակի հանդիսավոր շնորհանդեսը, որին մասնակցել են երկրի նախագահ Էբրահիմ Ռաիսին,  պաշտպանության նախարարը և բարձրագույն զինվորական  հրամանատարությունը, տեղեկացնում է Tasnim-ը։

«Մոհաջեր-10» անօդաչու թռչող սարքը (ԱԹՍ) ունակ է թռչել մինչև 2000 կմ հեռավորությամբ և մինչև 7000 մ բարձրությամբ   և ունի 24 ժամ թռիչքի տևողություն։

Տեղական արտադրության անօդաչու թռչող սարքը կարող է տեղափոխել 450 լիտր վառելիք և ունի առավելագույն 300 կգ ծանրաբեռնվածություն։

210 կմ/ժ առավելագույն արագությամբ ինքնաթիռը զինված է մի շարք բարձր ճշգրտության խելացի, այդ թվում՝ «Qaem», «Almas» և «Dastvareh»  ռումբերով, ինչպես նաև ռադիոէլեկտրոնային պայքարի և հետախուզական համակարգերով:

Երեքշաբթի  տեղի ունեցած արարողության ժամանակ գործարկվել է նաև «Արման-1» կառավարվող ավիառումբը։

Բացի այդ, Իրանի նախագահը կարգադրել է  «Khorramshahr» և  «Haj Qassem» ռազմավարական հրթիռները  տրամադրել Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) օդատիեզերական ուժերին։