Աֆղանստանում իշխող «Թալիբան» շարժման անվտանգության ուժերը ձերբակալել են իրանցի ֆոտոլրագրողին Քաբուլի օդանավակայանում՝ տուն վերադառնալիս։
Իրանցի ֆոտոլրագրող Մոհամմադ Հոսեյն Վելայաթիին, որն աշխատում էր Tasnim լրատվական գործակալությունում, թալիբները ձերբակալել են առանց բացատրության։
Թեհրանի Tasnim լրատվական գործակալության հաղորդմամբ, լրագրողը օրինական կերպով մուտք է գործել Աֆղանստանի մայրաքաղաք օդային սահմանային անցակետով և այնտեղ անցկացրել տասը օր։
Սակայն երբ վերադարձել է Քաբուլի օդանավակայան, թալիբները նրան ձերբակալել են առանց բացատրության։
Թալիբներից Վելայաթիի կալանավորման վերաբերյալ բացատրություն ստանալու փորձերն անհաջող են անցել, ասվում է Tasnim-ի հաղորդման մեջ։
Իրանի մշակույթի և իսլամական կողմնորոշման նախարարության մամուլի և տեղեկատվության վարչության գլխավոր տնօրեն Իման Շամսաին արձագանքել է ֆոտոլրագրողի դեպքին և ասել. «Եթե Իսլամական Հանրապետության որևէ քաղաքացի ցանկանում է օրինական ճանապարհորդել այլ երկիր, ապա Իսլամական Հանրապետությունը պարտավոր է հետամուտ լինել նրա գործին»։





























