Օգոստոսի 22-ին իրանական կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է տեղի ունեցել ԱՀ պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովի և Իրանի Իսլամական Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Մոհամմադ Հոսեյն Բաղերիի միջև, հայտնում է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը։
Հաղորդվում է, որ կողմերը մտքերի հանգամանալից փոխանակում են ունեցել տարածաշրջանում տիրող իրավիճակի և անվտանգության հարցերի շուրջ։
«Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են նաև երկու երկրների միջև ռազմական համագործակցության զարգացման հեռանկարները»,- ասվում է հաղորդագրության մեջ։




























