Իրանի ոստիկանապետը պատրաստ է հրաժարական տալ եւ հեռանալ պաշտոնից, եթե հաստատվեն վերջերս անցկացված հարցման արդյունքները, ըստ որոնց, իրանցի ուսանողների 80 տոկոսը ալկոհոլ է օգտագործում եւ ընկերություն անում հակառակ սեռի հետ, հաղորդում է MIGnews.com-ը` վկայակոչելով իրանական լրատվամիջոցները:
«Այդ արդյունքները ոչ մի հիմք չունեն, իսկ եթե դա ճիշտ է, ես հրաժարական կտամ իմ պաշտոնից»,- ասել է Ահմադի Մոհադամը:
Ալկոհոլի օգտագործումը եւ իրար հետ հարազատական կապ չունեցող կանանց ու տղամարդկանց միջեւ հարաբերություններն Իրանում, նաեւ այլ պահպանողական մահմեդական երկրներում խստիվ արգելվում են:
Հետազոտությունն անցկացվել է Թեհրանի համալսարանի պրոֆեսորի կողմից: Իր զեկույցում նա տվյալներ է բերել հարցված ուսանողների եւ նրանց տարիքային կազմի մասին, բայց բուն հետազոտման փաստը եւ նրա հետեւությունները զարյացրել են ոստիկանապետին:
«Տեղեկատվությունը, որ կանանց եւ տղամարդկանց 80 տոկոսը ոչ հարազատական հարաբերություններ ունեն, հակասում է մեր հասարակության բարոյական կանոններին»,- ասել է ոստիկանապետը:
Մոհադամը մեղադրել է լրատվամիջոցներին, որոնք հրապարակել են հարցման արդյունքները, իսկ հետազոտությունը համարել է կեղծ եւ երկխոսության կոչ արել նրանց, ովքեր այդ արդյունքներն ճշմարիտ են համարում:
«Նրանք, ովքեն նման վիճակագրություն են ներկայացնում, ցանկանում են շուռ տալ հասարակության գիտակցությունը»,- ասել է նա:
Ոստիկանության պետն ընդգծել է, որ Իրանի իրավապահ մարմինները չեն խառնվում ընտանեկան եւ ընկերական հարաբերություններին, բայց նրանք կհետեւեն օրենքը խախտող բոլոր մարդկանց:




























