Հայաստանում Իրանի նախկին դեսպան Մոհամադ Ֆարհադ Քոլեյնին իրանական Irdiplomacy News  լրատվական գործակալությանը տված հարցազրույցում, վկայակոչելով Ֆրանսիայի նախագահի` Երեւանում արված հայտարարությունը, ասել է. «Թուրքիան վրդովված է: Եթե նա ճանաչի Հայոց ցեղասպանությունը, նոր պահանջների գործընթացներ կսկսվեն: Հայոց ցեղասպանությունը Թուրքիայի համար «Դամոկլյան սուր է»,-ասել է դիվանագետը:

Նրա խոսքով` Թուրքիան մտավախություն ունի, որ իր կողմից Հայոց ցեղասպանության պաշտոնական ճանաչման դեպքում հայերը տարածքներ ետ կպահանջեն:  Դա գործընթացը նոր փուլ կտեղափոխի:

Դիվանագետը նաեւ ուշադրություն է հրավիրել այն փաստին, որ եվրոպական երկրները, այդ թվում` Ֆրանսիան, Հայոց ցեղասպանության հարցը Թուրքիայի համար որպես ճնշման միջոց են օգտագործում: