Թեհրանի «Էստեղլալ Թեհրան» եւ Թավրիզի «Տրակտոր Սազի» ակումբների միջեւ կայացած խաղը քաղաքական լարվածության պատճառ է դարձել, հաղորդում է  «Nouvelles d`Arménie»-ին:

Խաղի սկզբին հազարավոր ադրբեջանցի ֆանատներ մարզադաշտից դուրս սկսել են վանկարկել «Կեցցե միասնական Ադրբեջանը` Թավրիզ մայրաքաղաքով», «Կեցցե Ադրբեջանը, իսկ ով չի ուզում տեսնել դա` թող կուրանա»:

Ոստիկանությունը ուժ է կիրառել տարերային ցույցի մասնակիցների նկատմամբ, որոշ ֆանատներ վնասվածք են ստացել, մյուսները ձերբակալվել  են: