«ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում արդեն երկրորդ օրն է` արտարժույթի առուվաճառքի գործարքներ տեղի չեն ունենում: Մասնավորապես` այսօր դոլարի առաջարկն իրականացվել է 376 դրամով, սակայն գնորդ չի գտնվել: Այսինքն` գործարքների չկայացման պարագայում դրամը գտնվում է ամրապնդման փուլում, քանի որ վերջին անգամ (հոկտեմբերի 10-ին) գործարքներն իրականացվել են 1դոլար/377 դրամ փոխարժեքով:

Կանխիկ արտարժույթի շուկայում բանկերը գործնականում դադարել են 375-ով դոլար ընդունել, ու 1 դրամով նվազեցրել են վաճառքի փոխարժեքը` մինչեւ 377 դրամ: