Opera Mini 6.5 եւ Opera Mobile 11.5 բրաուզերների նոր տարբերակներն այսուհետ հնարավորություն ունեն ցույց տալ ստացվող եւ հաղորդվող, ինչպես նաեւ տնտեսվող թրաֆիքների քանակը:
Opera Software-ի մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ այդ տեղեկությունը կարելի է ստանալ, գնահատելու համար թրաֆիքի քանակը, օրինակ երբ մարդը գտնվում է գործուղման եւ ցանկանում է տեղեկություն իմանալ օգտագործվող ռոումինգի մասին:
«Շատ մարդիկ չեն գիտակցում, թե որքան գումար կարող են տնտեսել թրաֆիքի վրա, նրանց պետք է չափման պարզ մեխանիզմ»,- ասել է Opera Software-ի ղեկավար Լարս Բոյսենը:
Նրա խոսքով, տեխնիկական տեսանկյունից Opera Mini-ն եւ Opera Mobile-ը ինտեգրված են ОС Android-ի հետ:




























