2023 թվականի սեպտեմբերի 1-ից Ստեփանակերտում և դրան հարակից տարածքներում կդադարեցվի Sputnik Արմենիա ռադիոկայանի հեռարձակումը, որի տեղեկատվական և վերլուծական հաղորդումները երկար տարիներ հասանելի են եղել Լեռնային Ղարաբաղում հեռարձակվող City-FM ռադիոկայանի FM 106.0 հաճախականությամբ, գրում է  «Գոլոս Արմենիի» թերթը։  


«Սպուտնիկ Արմենիա տեղեկատվական և վերլուծական ռադիոկայանի հեռարձակումը Ստեփանակերտում դադարեցնելու մասին որոշումն ընդունվել է այս տարվա հուլիսի սկզբին ««Ռոսիա սեվոդնյա» միջազգային լրատվական գործակալության»  դաշնային պետական միասնական ձեռնարկության կողմից, որից հետո պաշտոնական ծանուցում է ուղարկվել հայ գործընկերներին։


Նկատի ունենալով, թե ինչ բացասական հետևանքների կարող է հանգեցնել նման որոշումը, հուլիսի վերջին Ստեփանակերտում Sputnik Արմենիա հաղորդումը հեռարձակող City-FM ռադիոկայանի ղեկավարությունը նամակ է հղել Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինին՝ խնդրելով  հարց բարձրացնել՝ վերանայելու MIA Russia Today-ի որոշումը՝ կապված «Sputnik Արմենիայի» հեռարձակման դադարեցման հետ Լեռնային Ղարաբաղի տարածքում։ Այս նամակը, սակայն, մնացել է անպատասխան և, ինչպես վերը նշվեց, սեպտեմբերի 1-ից Արցախի բնակիչները (վնասված օպտիկամանրաթելային ինտերնետ մալուխը չվերականգնվելու դեպքում) կհայտնվեն ամբողջական տեղեկատվական շրջափակման մեջ»,- գրում է թերթը։