Վանի քուրդ քաղաքապետ Բեքիր Քայան 2 տարբեր դատական հայցերի արդյունքում դատապարտվել է 2 տարվա ազատազրկման։

Firat գործակալության փոխանցմամբ՝ Վանի ծանր հանցագործությունների գծով 3-րդ դատարանում Բեքիր Քայայի դեմ ներկայացված հայցը բավարարվել է եւ դատարանը դատապարտել է քաղաքապետին 1 տարվա ազատազրկման՝ ահաբեկչական կառույցի օգտին (PKK) քարոզչություն անելու համար: 

Նույն օրը Բեքիր Քայայի դեմ նույն դատարանը կայացրել է հերթական դատական որոշումը՝ կրկին մեկ տարվա ազատազրկման դատապարտելով նրան՝ ահաբեկչական կառույցի օգտին քարոզչության համար։