Սա աթոռակռիվ չէ, հավատացնում եմ ձեզ, որ Հայաստանին միգուցե ամիսներ են մնացել, չեմ վախեցնում, վստահեցնում եմ, որ եթե այպես շարունակվի, շատ լուրջ խնդիրներ ենք ունենալու: Այս մասին այսօր՝ օգոստոսի 23-ին, «Մայր Հայաստան» դաշինքի հրավիրած հանրահավաքին ասաց դաշինքի առաջին համարի ներկայացուցիչ, քաղաքապետի թեկնածու Անդրանիկ Թեւանյանը:

«Տարիներ շարունակ հայաստանցի-ղարաբաղցի են ասել ու թշնամացրել ժողովրդին, այդ թշնամանքը մեր թշնամի պետությունների կողմից է հրահրվել,  որտեղ որ կտեսնեք այդ թշնամանք տարածողներին շառաչյուն ապտակով վռնդեք նրանց ձեր դիմացից: Այսօր ղարաբաղցիները սովի մատնված ապահովում են մեր այստեղի հանգիստ կյանքը, հետեւաբար, մենք իրավունք չունենք հնագիստ նստենք տանը եւ ճամարտակություններով զբաղվենք: Ես ինքս ինձ դնում եմ այդ պայքարի զոհասեղանին, ով ուզում է հավատա, բարի, ով չի հավատա, կհավատացնենք:  Ես պատրաստ եմ դիմելու ցանկացած քայլի, որովհետեւ շատ պարզ, մարդկային ցանկություն ունեմ, ես համարյա 50 տարեկան եմ դառնում եւ չեմ կարող այլ երկրում ապրել, իմ մոտիվացին այս ընտրություններին մասնակցելու՝ Հայաստանում եւ Երեւանում ապրելն է, ես ուզում եմ մինչեւ կյանքիս վերջ, ուզում եմ այստեղ ապրեն իմ երեխաները, սակայն եթե այսպես շարունակվի, դա  անհնար է դառնալու: Երեւանի ավագանու ընտրությունները կայանում են մի իրավիճակում, երբ Արցախը կանգնած է ցեղասպանության  վտանգի առաջ,  երբ Հայաստանը լինել- չլինելու խնդիր է լուծում:  Երեւանի ավագանու ընտրությունը մենք պետք է վերածենք իշխանափոխության եւ եթե մեր քաղաքացիները պատրաստ են, անձամբ ես պատրաստ եմ կրել այդ պատասխանատվությունը եւ վերցնել իշծանափոխության բեռը»,-ասաց նա:

Թեւանյանը հայտարարեց, որ  այս ընտրությունները իր համար քաղաքական չեն նույնիսկ, այլ արժանապատվության հարց է:

«Ամբողջ աշխարհում խայտառակ ենք եղել, մեր արժանապատվությունը պետք է վերականգնենք: Բոլոր քաղաքական ուժերը, անհատները, նրանք, ովքեր փոփոխություն են ուզում,  կարող են օգտագործել այս գործընթացը փոփոխությունների համար: Ես ինքս հավատում եմ , որ կարելի է հասնել փոփոխության»,-ասաց նա:

Անդրանիկ Թևանյանըն անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի՝ անկախության հռչակագրի ընդունման 33-րդ տարեդարձի առթիվ տարածած ուղերձին ասաց․ «Այսօր Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ բավարարել է թուրք-ադրբեջանական նախապայմանները՝ նրանց ցանկությունն իրականացնելով ՀՀ անկախության հռչակագրի մասով։ Ես այս ավագանու ընտրություններում առաջադրված որևէ թեկնածուի որևէ ուժի առաջին համարի ընդհանրապես չեմ անդրադառնալու, ոչ թե, որ արհամարհում եմ, ոչ։ Իմ հաճախորդը Նիկոլ Փաշինյանն է։ Եթե ռիսկ ունի, թող մտնի այս ընտրապայքարի մեջ, ես իրեն հրավիրում եմ ցանկացած ձևաչափով բանավեճի, քաղաքական պայքարի։ Մի անգամ ասել եմ, հիմա էլ կրկնում եմ՝ մինչև նրան չվռնդեմ կառավարության շենքից, չեմ դադարեցնելու պայքարը՝ անկախ նրանից՝ ինչ արդյունք կլինի, երբ կլինի և այդ արդյունքից հետո ինչ կլինի»։

369702868_173512782424312_2157027789249870172_n.jpg (123 KB)

370018133_173494695759454_6321340935185125717_n.jpg (352 KB)