Թուրքիայում ՆԱՏՕ-ի վաղ կանխազգուշացման ռադարի տեղակայման  որոշման հետ կապված Թուրքիայի եւ Իրանի միջեւ խոսքակռիվը  կարող է երկու հարեւանների միեջեւ հասունացող նոր ճգնաժամի պատճառ լինել, եւ խաղի մեջ Իրանի կողմից Թուրքիայի դեմ որպես հաղթաթուղթ կարող է օգտագործվել Քուրդիստանի աշխատավորական կուսակցությունը, գրում է  Today’s Zaman-ը:

Ստամբուլի Կյուլտուր համալսարանի  միջազգային իրավունքի պրոֆեսոր Հասան Կյոնին հայտարարել է,  որ Իրանը ՔԱԿ-ին կարող է  որպես լծակ օգտագործել Թուրքիայի դեմ կարճաժամկետ հեռանկարում: «Չեմ հավատում,  որ նրանք երկարաժամկետ գործողությունների կգնան ահաբեկչության բումերանգի էֆեկտի պատճառով, որը կարող է ապագայում Իրանին պատասխան հարված հասցնել»:

Վերջին շաբաթների ընթացքում սպառնալից հայտարություններ էին հնչում իրանական քաղաքական եւ ռազմական բարձրաստիճան պաշտոնյաների կողմից: Բոլորը Թուրքիային մեղադրում են իր տարածքում ՆԱՏՕ-ի ռադարի տեղակայման համար:

Վերջին զգուշացումը հնչել էր երկուշաբթի, երբ Իրանի զինված ուժերի շտաբների պետերի միավորված կոմիտեի ղեկավարի տեղակալ, գեներալ Մասուդ Ջազաերին  զգուշացնելով Թուրքիային «բացասկան հետեւանքերի» մասին, կոչ էր արել վերանայել իր որոշումը:

Նա նաեւ ընդգծել էր, որ Թուրքիան պետք է պատասխանատվություն կրի  իսրայելական ռեժիմին ցուցաբերած տոտալ աջակցության համար` մինչ ԱՄՆ օժանդակությամբ  իր տարածքում հակահրթիռային վահան տեղակայելը: