Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ամենայն հավանականությամբ հանձնարարել է խոցել «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության հիմնադիր Եվգենի Պրիգոժինի ինքնաթիռը։ Այս մասին ասվում է Պատերազմի ուսումնասիրման ամերիկյան ինստիտուտի (ISW) զեկույցում։

Վերլուծաբաններն այդ քայլն անվանում են «սեփական գերիշխանությունը վերականգնելու եւ նվաստացման համար վրեժ լուծելու հրապարակային փորձ»։

ՌԴ ՊՆ-ն եւ Կրեմլը «ապստամբության պահից թուլացնում են Պրիգոժինի հեղինակությունը», նշում են ISW-ի փորձագետները: