Հնդկաստանի Ուտար-Պրադեշ նահանգում, վերջին երկու ամսում, ճապոնական էնցեֆալիտից ավելի քան 500 մարդ է մահացել:

Ինչպես հաղորդում է «Ինտերֆաքսը», միայն Գորակհպուրամ քաղաքում մահացել է ավելի քան 370 երեխա:

Նշվում է, որ մուսոնների սեզոնին իրավիճակը ամեն տարի կրկնվում է, քանի որ Ուտար-Պրադեշ նահանգում գոյություն ունի այդ հիվանդության բնական օջախ: Վերջին 30 տարում ճապոնական էնցեֆալիտից այդ նահանգում մահացել է ավելի քան 50 հազար մարդ:

Նշենք, որ ճապոնական էնցեֆալիտի փոխանցողի դերում հանդես են գալիս ոչ թե շնաճանճերը, այլ սովորական մոծակները:Այդ հիվանդությունը համարվում է ամենածանր նեյրովարակներից մեկը: