Այսօր, հոկտեմբերի 12-ին Արարատ-73-ի լեգենդար մարզիչ, օլիմպիական չեմպիոն, Ռուսաստանի ֆուտբոլային միության նախագահ Նիկիտա Սիմոնյանի ծննդյան օրն է: Նա 85 տարեկան է: Սիմոնյանը հոբելյանը չի նշելու, անջատել է հեռախոսը եւ մեկնել է կարճատեւ հանգստի, հաղորդում է Sovsport-ը:
Նիկիտա Սիմոնյանը բազմիցս հայտարարել է, որ ինքը հարյուր տոկոսանոց հայ է, ինչպես եւ հարյուր տոկոսանոց ռուսաստանցի է: Այդ ձեւակերպումը Սիմոնյանին հարցազրույցում հուշել է Շառլ Ազնավուրը` խոսելով միաժամանակ հայ եւ ֆրանսիացի լինելու մասին:
Նիկիտա Սիմոնյան
ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ, վաստակավոր մարզիչ
Ֆուտբոլիստի կարիերա. «Դինամո» Սուխումի (1944–1945), «Կրիլյա Սովետով» Մոսկվա (1946–1948), «Սպարտակ» Մոսկվա (1949–1959).
ԽՍՀՄ առաջնությունում. 285 հանդիպում, 145 գոլ: ԽՍՀՄ հավաքականում. 20 հանդիպում, 10 գոլ. ԽՍՀՄ առաջնությունների լավագույն ռմբարկու. 1949 (26 գոլ), 1950 (34), 1953 (14):
Մարզիչի կարիերա. «Սպարտակ» Մոսկվա (1960–1965, 1967–1972), «Արարատ» Երեւան (1973–1974, 1984–1985), ԽՍՀՄ հավաքական (1977–1979), «Չեռնոմորեց» Օդեսա (1980–1981):
Նվաճումներ. Օլիմպիական խաղերի չեմպիոն (1956), ԽՍՀՄ չեմպիոն (1952, 1953, 1956, 1958/1962, 1969, 1973), ԽՍՀՄ գավաթակիր (1950, 1958, 1963, 1965, 1971, 1973): Մոսկվայի «Սպարտակի» լավագույն ռմբարկուն պատմության մեջ – 160 գոլ:




























