Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը հոկտեմբերի 18-ին ուղեւորվում է Սանկտ Պետերբուրգ:
Հայաստանի կառավարության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հաղորդում են, որ Տիգրան Սարգսյանը մասնակցելու է ԱՊՀ անդամ-երկրների կառավարության ղեկավարների հերթական նստաշրջանին: Հոկտեմբերի 19-ին, հայկական պատվիրակությունը մասնակցելու է Եվրասիական տնտեսական համագործակցության նստաշրջանին, որն անցկացվելու է կառավարության ղեկավարների մակարդակով:



























