Օգոստոսի 24-ին ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանը հանդիպել է «Պահեստազորի սպաների միություն» հասարարակական կազմակերպության անդամների հետ: Այս մասին տեղեկացնում են Արցախի Հանրապետության ԱԺ լրատվության եւ հանրության հետ կապերի բաժնից:

Հանդիպումն ընթացել է բաց երկխոսության պայմաններում:

Ներկայացնելով քաղաքական հարաբերությունների դաշտի վերականգնման ուղղությամբ տարվող աշխատանքներին՝ Դավիթ Իշխանյանը ընդգծել է նաեւ, որ, որպես ԱԺ նախագահ, որդեգրել է մի քաղաքական գիծ՝ հնարավորինս վերականգնել  հասարակություն–խորհրդարան վստահությունը:

ՀԿ նախագահ Կարմեն Ասլանյանը անդրադարձել է կազմակերպության գործունեությանը, կառույցի կողմից իրականացված սոցիալական, անվտանգային, ռազմահայրենասիրական ծրագրերին:

ԱԺ նախագահը պատասխանել է հանդիպման մասնակից  սպաների հարցերին:

Հանդիպմանը ներկա էր ԱԺ պաշտպանության, անվտանգության եւ օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մարսել Պետրոսյանը: