Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին մեկնաբանել է «Վագներ» ՄՌԿ-ի հիմնադիր Եվգենի Պրիգոժինի ինքնաթիռի կործանումը։

«Մենք սրա հետ կապ չունենք։ Բոլորն էլ հասկանում են, թե ով է դրա հետ կապված»,- Կիևում լրագրողներին ասել է Զելենսկին։

«Գիտեք, երբ Ուկրաինան խոսում ու դիմում էր աշխարհի երկրներին ինքնաթիռների վերաբերյալ, մենք սա նկատի չունեինք։ Մեր ասածըցբոլորովին այլ բան էր, ուզում էինք աջակցություն, թեև, հավանաբար, սա էլ կօգնի ինչ-որ իմաստով»,- ասել է նա։

Եվգենի Պրիգոժինի ինքնաթիռը կործանվել է օգոստոսի 23-ին Տվերի մարզում։ Օդային տրանսպորտի դաշնային գործակալության տվյալներով, Եվգենի Պրիգոժինը եղել է օդանավում գտնվող 10 մարդկանց ցուցակում։ Պաշտոնապես «Վագներ» ՄՌԿ-ի հիմնադրի մահը դեռ հաստատված չէ։ Fontanka-ի աղբյուրների համաձայն՝ Պրիգոժինի մարմինը, ինչպես ավիավթարի հետևանքով մյուս զոհվածներինը, տեղափոխվել է դիահերձարան, սակայն նույնականացման համար կպահանջվի գենետիկական հետազոտություն։