ՄՏԿ Վագները առանց իր հիմնադիր Եվգենի Պրիգոժինի ղեկավարման էլ շարունակում է լուրջ վտանգ ներկայացնել Լեհաստանի համար։ Այս մասին հայտարարել է երկրի ֆինանսների և տարածաշրջանային քաղաքականության փոխնախարար Մարցին Մորալան, ում խոսքերը մեջբերում է Jedynka-ն։
«ՄՌԿ Վագները ցանկացած դեպքում մեծ վտանգ է ներկայացնում, մենք պետք է ամրացնենք մեր սահմանները, երկրի դիմացկունության համակարգ ստեղծենք, ամրացնենք մեր զինված ուժերը, կառուցենք և պաշտպանենք, ոչ թե հանենք սահմանային պատնեշը»,- ասել է նա՝ պատասխանելով Պրիգոժինի ինքնաթիռի կործանման մասին հաղորդումներից հետո անվտանգային իրավիճակի մասին հարցերին։





























