Բրազիլական Embraer ընկերությունը՝ Եվգենի Պրիգոժինի կործանված բիզնես ջեթի արտադրողը, հայտարարել է, որ դադարել է սպասարկել ինքնաթիռը 2019 թվականին՝ ԱՄՆ սանկցիաների պատճառով։ Այս մասին,հղում անելով ընկերության հայտարարությանը, գրում է Reuters-ը։
Embraer-ը հայտարարել է, որ ընկերությանը հայտնի է Տվերի մարզում Legacy 600-ի կործանման մասին, բայց նրանք այս դեպքի մասին հավելյալ տեղեկատվության չեն տիրապետում և 2019 թվականից չեն սպասարկում ինքնաթիռը։ «Embraer-ը կատարել է Ռուսաստանի նկատմամբ կիրառված միջազգային սանկցիաների պայմանները»,- հավելել են ընկերությունում։





























