Կարեն Մաթևոսյանին հեռակա «ձերբակալել են» Բաքվում։ Համապատասխան որոշումն ընդունել է ԱՀ գլխավոր դատախազությունը օգոստոսի 21-ին Telegram-ում և տեղեկատվական այլ ռեսուրսներում ռուսերենով տարածված տեսաուղերձների «հետաքննությունից» հետո։
Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ, գործը հարուցվել է «օրենքով չնախատեսված զինված կազմավորումների և խմբավորումների ստեղծման» և «ազգային ատելություն և թշնամություն հրահրելու» հոդվածներով։ Մաթևոսյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում։
Հիշեցնենք, որ խոսքը «Արցախի աշխարհազորի հրամանատար» Կարեն Մաթևոսյանի մասին է։





























