Չինաստանը պատրաստ է ամրապնդել  Իրանի հետ համագործակցությունը BRICS-ի և այլ բազմակողմ հարթակների միջոցով։ Այս մասին օգոստոսի 24-ին հայտարարել է Չինաստանի նախագահ Սի Ծինփինը Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիի հետ հանդիպման ժամանակ։

Չինաստանի ղեկավարի խոսքով, դա կնպաստի բազմակողմանի համագործակցության առողջ և ուժեղ զարգացմանը, հաղորդում է Xinhua-ն։

Հանդիպումը տեղի է ունեցել BRICS-ի երկրների ղեկավարների 15-րդ հանդիպման շրջանակում։