Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին հայտարարել է, որ ԲՌԻԿՍ-ին Իրանի անդամակցության օգուտները պատմական կդառնան:

Նախագահն այս հայտարարությունն արել է Հարավային Աֆրիկայի Յոհանեսբուրգ քաղաքում կայացած ԲՌԻԿՍ-ի 15-րդ գագաթնաժողովում, որի ընթացքում Իրանը և հինգ այլ երկրներ անդամակցել են կառույցին:

«Այս անդամակցությունը կնշանակի նոր գլուխ և ավելի ուժեղ քայլ դեպի արդարություն, ազնվություն, բարոյականություն և կայուն խաղաղություն միջազգային ասպարեզում», - ասել է Ռաիսին, հաղորդում է ԻՐՆԱ-ն:

Նա բարձր է գնահատել ԲՌԻԿՍ-ի անդամների որոշումը՝ ընդլայնել դաշինքը՝ այն անվանելով ուշագրավ միջոց, որը ճանապարհ է հարթում արդարության վրա հիմնված համաշխարհային զարգացման համար։

Ռաիսին անդրադարձավ նաև այնպիսի հարցերի, ինչպիսիք են գերիշխանության ձգտումը, անարդարությունը, խտրականությունը և բարոյական ճգնաժամերն ամբողջ աշխարհում՝ ասելով, որ ԲՌԻԿՍ-ը կարող է նպաստել այդ ճգնաժամերին լուծումներ գտնելուն։

Արտահայտելով ԲՌԻԿՍ-ի բոլոր անդամների հետ համագործակցելու Իրանի պատրաստակամությունը՝ նա նաև հայտարարել է, որ Իրանը վճռականորեն աջակցում է   դաշինքի հաջող ջանքերին՝ անդամ երկրների միջև տնտեսական հարաբերություններում դոլարից հրաժարվելու և հաշվարկներում և ֆինանսական հարաբերություններում դրանց ազգային արժույթներն ու ԲՌԻԿՍ-ի ցանկացած  մեխանիզմ կիրառելու գործում:

Նա նշել է, որ Իրանը բացառիկ ներուժ ունի և լիովին պատրաստ է ԲՌԻԿՍ-ի հետ գործընկերության քաղաքականության, անվտանգության, տնտեսության, ֆինանսական և սոցիալական ոլորտներում։