Լիբիայի Ազգային անցումային խորհրդի հրամանատարությունը նախատեսում է մի քանի ժամվա ընթացքում վերահսկողություն սահմանել Սիրտ քաղաքի վրա: Այդ մասին, այսօր` հոկտեմբերի 12-ին, հայտարարել է «Ալ-Արաբիա» արբանյակային հեռուստատեսությունը` վկայակոչելով ապստամբների ուժերի դաշտային հրամանատարներին, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Ազգային անցումային խորհրդի զինված ուժերը շատ դանդաղ են առաջ ընթանում, քանի որ հանդիպում են դիպուկահարների կրակահերթին: Նոր իշխանություններին հաջողվել է վերացնել դիպուկահարների մի քանի կետեր, որը հնարավորություն է ընձեռել ճանապարհ բացել դեպի Էդ-Դոլոր: Ապստամբների հրամանատարությունը հայտնում է, որ իրենց զինվորները վերահսկում են քաղաքի 80 տոկոսը:




























