2023 թվականի հուլիսի 24-ից օգոստոսի 20-ն ընկած ժամանակահատվածում ամբողջ աշխարհում գրանցվել է COVID-19-ի շուրջ 1,5 միլիոն նոր դեպք, ինչը 63%-ով ավելի է նախորդ 28 օրվա համեմատ։ Այս մասին ասվում է ԱՀԿ-ի շաբաթական համավարակաբանական ամփոփագրում:
«Վերջին 28-օրյա ժամանակահատվածում ԱՀԿ-ի վեց շրջաններում գրանցվել է COVID-19-ի գրեթե 1,5 միլիոն նոր դեպք եւ ավելի քան 2 հազար մահ, ինչը 63 տոկոսով ավելի է եւ 48 տոկոսով պակաս, համապատասխանաբար, նախորդ 28 օրվա համեմատ»,-ասվում է ամփոփագրում։



























