Վրաստանում վերջին երկու օրվա ընթացքում ՁԻԱՀ-ից երկու մարդ է մահացել, հայտնում է վրացական «Մեդիանյուզ» գործակալությունը:
Գործակալության տեղեկատվությամբ, ՁԻԱՀ-ից մահացած տղամարդիկ եղել են 34 եւ 54 տարեկան, իսկ մահվան պատճառը ինչպես միշտ վարակի ուշ հայտնաբերումը եւ բուժումն է եղել:
Ըստ Վրաստանի ՁԻԱՀ-ի կենտրոնի վիճակագրական տվյալների, ընթացիկ ամսում ՁԻԱՀ-ից երեք հիվանդ է մահացել, սակայն ՁԻԱՀ-ով վարակվածների թիվը անցյալ տարվա համեմատ նվազել է:
Նշենք, որ Վրաստանում 2011 թվականի սեպտեմբերի 22-ի վիճակագրական տվյալներով, գրանցվել է ՁԻԱՀ-ով վարակվածների 2991 դեպք, որոնցից 2199-ը տղամարդիկ են, իսկ 792-ը` կին, որոնցից 662-ը մահացել է:




























