2023 թվականի գարնանը «Վագներ» ՄՌԿ-ի հիմնադիր Եվգենի Պրիգոժինը խնդրել է վերազինել իր երկու ինքնաթիռները, հաղորդում է МК․ru-ն։

Նշվում է, որ նրա պահանջը կատարվել է։

Պրիգոժինի երկրորդ ինքնաթիռը Embraer-ի կործանման օրը Մոսկվայից մեկնել է Սանկտ Պետերբուրգ, սակայն արտակարգ պատահարի մասին լուրից հետո վերադարձել է, իսկ օգոստոսի 24-ին մեկնել է Բաքու:

Օգոստոսի 23-ի երեկոյան Embraer Legacy մասնավոր ինքնաթիռն ընկել է Տվերի մարզի Կուժենկինո բնակավայրի մոտակայքում: Նա իրականացնում էր Մոսկվա-Սանկտ Պետերբուրգ չվերթը։