ԱՄՆ հետախուզությունը կարծում է, որ Եվգենի Պրիգոժինի ինքնաթիռը կործանվել է պայթյունի հետեւանքով։ Մինչդեռ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը գովեստի խոսքեր է ասել այն մարդու հասցեին, ով ամենալուրջ մարտահրավեր է նետել իր 23-ամյա կառավարմանը, գրում է Associated Press-ը:
Պաշտոնյաներից մեկը հայտարարել է, որ, ըստ նախնական գնահատականների, «շատ հավանական է, որ թիրախը հենց Պրիգոժինն էր»։
Պաշտոնյաները հանդես են եկել անանունության պայմանով, քանի որ լիազորված չեն եղել մեկնաբանություններ տալ։
Նրանք որեւէ մանրամասներ չեն հայտնել պայթյունի պատճառների վերաբերյալ, որի հետեւանքով, ինչպես ենթադրվում է, զոհվել են նաեւ Պրիգոժինի մի քանի տեղակալներ:





























