Պեսկովը հայտարարել է, որ «Վագներ» ՄՌԿ-ի հիմնադիր Եվգենի Պրիգոժինի մահը հաստատող փորձաքննությունների արդյունքները դեռ չկան։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

«Եթե դուք ուշադիր լսել եք երեկ Ռուսաստանի նախագահի հայտարարությունը, նա ասել է, որ այժմ կկատարվեն բոլոր անհրաժեշտ փորձաքննությունները, այդ թվում՝ գենետիկական ։ Պաշտոնական արդյունքներ դեռ չկան»,-ասել է նա։

Պեսկովը վաղաժամ է անվանել նաեւ այն հարցը, թե արդյոք ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կարող է ներկա գտնվել Պրիգոժինի հուղարկավորությանը։