ԼՂՀ պաշտպանության բանակում զինվորի հերթական մահն է արձանագրվել եւ կրկին պաշտոնական հաղորդագրությամբ, այն «ինքնասպանություն» է:
ԼՂՀ պաշտպանության բանակի մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ՊԲ-ի N զորամասում, այսօր` հոկտեմբերի 12-ին, ժամը 12.40-ի սահմանում հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական դիրքում հերթապահություն իրականացնելու ժամանակ, իրեն ամրակցված զենքով ինքնասպանություն է գործել ժամկետային զինծառայող, 19-ամյա Յուրիկ Գեւորգի Ներսիսյանը:
Միջադեպի հետ կապված մանրամասները ճշտվում են: Տարվում է քննություն:




























