Նիժնի Նովգորոդում դատարանը միջազգային կրոնական «Նուրջուլար» (թուրքերեն` «լույս») կազմակերպության վեց անդամների դատապարտել է մինչեւ մեկ տարվա ազատազրկման:
Ինչպես փոխանցում է «Վզգլյադը», այդ կազմակերպության գործունեությունը կասեցվել էր այս տարվա մարտին: Ձերբակալվել էր 12 մարդ, որոնց թվում` Ադրբեջանի, Թուրքիայի, Ռուսաստանի քաղաքացիներ: «Նուրջուլարը» Ռուսաստանում ծայրահեղական կազմակերպություն էր համարվում դեռ 2008 թ-ից:
ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը հաղորդում է, որ դատապարտյալներից առգրավվել է ծայրահեղական բնույթի մոտ 40 անուն նյութ: Կազմակերպության հիմնադիրը ծագումով ադրբեջանցի Սայիդ Նուրսին է:




























