Ծովահենների կողմից հոկտեմբերի 8-ին գրավված Cape Bird լցանավի վրա չորս ռուսաստանցիներ կան:

Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»` վկայակոչելով Նիգերիայում Ռուսաստանի դեսպանին, նավն իսկապես գրավվել է Լագոս նավահանգստից հարավ ընկած հատվածում, եւ վերջին անգամ նրա գտնվելու ճիշտ վայրը  գրանցվել է հոկտեմբերի 8-ին: Cape Bird-ը զավթել են ափից 70 ծովային մղոն հեռավորության վրա:

Բացի ռուսաստանցիներից, նավի վրա գտնվել են Վրաստանի եւ Ուկրաինայի քաղաքացիներ: Նրանց թիվը չի հաղորդվում: Արդեն բանակցություններ են վարվում անձնակազմի անդամներին եւ նավն ազատ արձակելու վերաբերյալ: