Հանրապետության տարածքում` օգոստոսի 27-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Oգոստոսի 28-ի ուշ երեկոյան, 29-ի գիշերը, 30-31-ին, սեպտեմբերի 1-ին առանձին շրջաններում, 29-ի ցերեկը շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է կարկուտ։ Քամին՝ հարավարևմտյան 2-5 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-22 մ/վրկ արագությամբ։

Օդի ջերմաստիճանն օգոստոսի 27-28-ին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով, 29-ի ցերեկը կնվազի 4-8 աստիճանով։

Ինչպես NEWS.am-ին հայտնում են «Հայպետհիդրոմետ»-ից, Երեւանում օգոստոսի 27-ի ցերեկը, 30-31-ին, սեպտեմբերի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Oգոստոսի 28-ին երեկոյան ժամերին  քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է, 29-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Օգոստոսի 27-29-ին սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18մ/վրկ արագությամբ։

Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +16+18, վաղը ցերեկը՝ +32+34։

Օդի ջերմաստիճանը մարզերում՝

Շիրակում՝ գիշերը՝ +8 + 13, ցերեկը՝ + 26 + 30 ,

Կոտայքի լեռներում՝ գիշերը՝ +8 + 12, ցերեկը՝ + 26+ 29,

Կոտայքի նախալեռներում՝ գիշերը՝ +16+18, ցերեկը՝ +29+31,

Սեւանա լճի ավազանում՝ գիշերը՝ +9+13, ցերեկը՝ +22+26,

Լոռիում՝ գիշերը՝ +10 + 15, ցերեկը՝ + 23 + 27,

Տավուշում՝ գիշերը՝ +12 + 17, ցերեկը՝ + 26 + 29,

Արագածոտնի լեռներում՝ գիշերը՝ +6 + 11, ցերեկը՝ + 25 + 27,

Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը՝ +15+18, ցերեկը՝ +28+32,

Արարատում՝ գիշերը՝ +16 + 19, ցերեկը՝ + 33 + 35,

Արմավիրում՝ գիշերը՝ +13 + 15, ցերեկը՝ + 32 + 34,

Վայոց ձորի լեռներում՝ գիշերը՝ +8+10, ցերեկը՝ +22+24,

Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը՝ +16+19, ցերեկը՝ +33+35,

Սյունիքի հովիտներում՝ գիշերը՝ +18+21, ցերեկը՝ +32+36,

Սյունիքի նախալեռներում՝ գիշերը՝ +9+ 13, ցերեկը՝ + 24 + 28,

Լեռնային Ղարաբաղում՝ գիշերը՝ +18 + 21, ցերեկը՝ + 30 + 34։