Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը Կանադայից պահանջում է ձերբակալել ԱՄՆ նախկին նախագահ Ջորջ Բուշ-կրտսերին առաջիկայում այդ երկիր սպասվելիք նրա այցի ժամանակ:
Ինչպես փոխանցում է «ՌԻԱ Նովոստին», Amnesty International-ը Ջորջ Բուշին մեղադրում է մի շարք հանցագործությունների, այդ թվում` խոշտանգումների մեջ:
Բուշին ձերբակալելու պահանջով փաստաթղթերը Կանադայի իշխանություններին են փոխանցվել դեռ սեպտեմբերի 21-ին: Կազմակերպության հայտարարության մեջ ասվում է, որ Օտտավայի մերժումը կարող է գնահատվել որպես խոշտանգումների դեմ ՄԱԿ-ի կոնվենցիայի խախտում:
NEWSru.com-ը հիշեցնում է, որ երեք ամիս առաջ ամերիկյան իրավապաշտպան Human Rights Watch կազմակերպությունը «օտարերկրյա կառավարություններին կոչ էր արել ռազմական հանցագործությունների համար հետապնդում սկսել նախկին նախագահ Բուշ-կրտեսերի եւ նրա վարչակազմի մի քանի բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ, եթե ներկայիս նախագահ Բարաք Օբամայի վարչակազմը չսկսի հետաքննել նախկին նախագահի կողմից խոշտանգումների կիրառման վերաբերյալ փաստերը»:




























