Սիրիայի ընդդիմության առաջնորդներից մեկը` Վալիդ ալ-Բունին կարող է ազատ արձակվել բանտից` վճարելով ընդամենը 25 դոլարի տուգանք: Այս մասին հաղորդում է «Վզգլյադ» թերթը` վկայակոչելով քաղաքական գործչի փաստաբանին:

«Ինտերֆաքսի» տվյալներով, սպասվում է, որ մոտակա ժամերին Վալիդ ալ-Բունին ազատ կարձակվի:

Հիշեցնենք, որ ընդդիմադիր գործիչը կալանավորվել էր օգոստոսի 6-ին` երկրի նախագահ Բաշար Ասադի դեմ բողոքի ակցիաներ կազմակերպելու մեղադրանքով: