Շուշիի շրջանում արձանագրվել է հրադադարի ռեժիմի մեկ խախտում. Այս մասին հաղորդվում է Լեռնային Ղարաբաղում ռուսաստանյան խաղաղապահ զորախմբի օգոստոսի 27-ի տեղեկատվական տեղեկագրում։

«Զոհեր չկան։ Ռուսաստանյան խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը ադրբեջանական և հայկական կողմերի հետ հետաքննություն է անցկացնում այս փաստի առնչությամբ։

Մարտակերտի, Մարտունու և Շուշիի շրջաններում պարեկություն է իրականացվել երեք երթուղիներով...

Ռուս խաղաղապահների անվտանգությունն ապահովելու և հնարավոր միջադեպերը կանխելու համար շարունակական փոխգործակցություն է պահպանվում Ադրբեջանի և Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբների հետ»,- ասվում է հաղորդագրության մեջ։