Տաջիկստանի մի քանի շրջաններում կիրակի օրը տեղի ունեցած հորդառատ անձրեւների հետեւանքով 13 մարդ է զոհվել։ Այս մասին հայտնում է հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնի մամուլի ծառայությունը։

«Երեկ հորդառատ անձրևների պատճառով բնական աղետ է տեղի ունեցել Վահդաթ քաղաքում և Ռուդակիի շրջանում, ինչի հետևանքով զոհվել է 13 մարդ, այդ թվում՝ 11 մարդ Վահդաթ քաղաքում և 2 մարդ՝ Ռուդաքի շրջանում», ասված է հաղորդագրության մեջ:

Դուշանբեում և հանրապետության այլ շրջաններում հորդառատ անձրևներ տեղացել են կիրակի, ինչը հանգեցրել է ճանապարհների հեղեղումների և սելավների։ Մասնավորապես, ինչպես հայտնում են հանրապետության ճանապարհը սպասարկող IRS ընկերությունից, սելավը հասել է Դուշանբե-Չանակ ճանապարհ, միջադեպի հետևանքով վնասվել են մի քանի ավտոմեքենաներ, իսկ ավտոճանապարհը փակվել է։ Տեղում գործում է ճանապարհների մաքրման տեխնիկա։ Սոցցանցերում ականատեսները տեսանյութեր են հրապարակել նաև հանրապետության մարզերից և մայրաքաղաքից, որտեղ երևում է ճանապարհների հեղեղում։