Մոսկվա թռչող անօդաչու թռչող սարքը ոչնչացվել է մերձմոսկովյան Լյուբերեց շրջանում հակաօդային պաշտպանության ուժերի կողմից: Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինին։

«Այսօր Լյուբերեց շրջանում հակաօդային պաշտպանության ուժերը Մոսկվայի ուղղությամբ թռչող անօդաչու թռչող սարք են ոչնչացրել։ Նախնական տվյալներով՝ տուժածներ եւ ավերածություններ չկան։ Արտակարգ ծառայություններն աշխատում են դեպքիվայրում»,-հայտնել է Սոբյանինը։

Ավելի ուշ ՌԴ ՊՆ-ն հաստատել է այդ տեղեկությունը՝ պարզաբանելով, որ ահաբեկչության փորձը կանխվել է առավոտյան 4:30-ին: