Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն ընդունել է Թուրքիայի ԶՈւ գլխավոր շտաբի պետ Մեթին Գյուրաքին:
Ինչպես հաղորդում է ԱՊԱ գործակալությունը, զրույցի ընթացքում ընդգծվել է, որ Ադրբեջանի և Թուրքիայի միջեւ բարեկամական եւ եղբայրական հարաբերությունները բոլոր ոլորտներում, այդ թվում ՝ ռազմական ոլորտում, հաջողությամբ զարգանում են։
Կարևորվել է Մեթին Գյուրաքի այցը նրա նշանակումից անմիջապես հետո։ Կողմերը վստահություն են հայտնել, որ այցը կծառայի համագործակցության ընդլայնմանը:





























