Իրանի ԱԳՆ խոսնակ Նասեր Քանանին հերքել է Ռուսաստանին անօդաչուներ մատակարարելու մեղադրանքները։
«Մենք ականատես ենք լինում արեւմտյան երկրների, այդ թվում՝ ամերիկյան ԶԼՄ-ների կողմից հանրությանը մոլորության մեջ գցելու շարունակությանը։ Մենք բազմիցս հերքել ենք հայտարարությունները»,-ասել է Քանանին։
Նա նշել է, որ Իսլամական Հանրապետությունը կողմ է ուկրաինական հակամարտության քաղաքական լուծումը։
Քանանին հստակեցրել է, որ Իրանի Իսլամական Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության համագործակցությունը պաշտպանական ոլորտում տեղի է ունենում երկկողմ հարաբերությունների շրջանակներում ՝ համատեղ շահերից ելնելով։





























