Լաչինի միջանցքում ադրբեջանցիների կողմից ապօրինի տեղակայված անցակետից ադրբեջանիցները բացի 22-ամյա Ալեն Սարգսյանից առեւանգել են եւս երկու երիտասարդի։ Տեղեկությունը NEWS.am-ի հետ զրույցում ասաց Արցախի մշտական ներկայացուցչության մամուլի քարտուղար Արմինե Հայրապետյանը։

Մեզ հետ զրույցում դեպքի ականատեսներից մեկը, որի անուն իր խնդրանքով չենք ներկայացնի, պատմեց, որ տղաներին բերման են ենթարկել՝ բիրտ ուժ կիրառելով։ Ադրբեջանցիներից մեկն անգամ հրացանի բռնակոթով հարվածել է երիտասարդներից մեկի գլխին։

Ավտոբուսի մյուս ուղեւորներն արդեն Գորիսում են։