Ռուսական խաղաղապահ զորախումբը հայտնում է Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմի խախտման մասին։

«Ասկերանի շրջանում արձանագրվել է հրադադարի ռեժիմի մեկ խախտում։ Տուժածներ և վիրավորներ չեն եղել։ Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունն  այս փաստի առնչությամբ ադրբեջանական և հայկական կողմերի հետ հետաքննություն է անցկացնում»,- ասվում է օգոստոսի 28-ի տեղեկագրում։