Ճապոնացի ֆիզիկոսները ստեղծել են հիբրիդային քվանտային հիշողություն, որի համար օգտագործել են գերհաղորդիչ եւ ալմաստե թիթեղ: Ապագայում այդ սարքերը կլուծեն խնդիրներ, որոնք ժամանակակից համակարգիչները չեն կարողանում:

Սարքը կարող է կիրառվել քվանտային հաշվարկների լաբորատոր հետազոտություններում` ապահովելով ինֆորմացիայի մշակման գերբարձր արագություն, հաղորդում է РИА Новости-ն:

Ճապոնացիների ստեղծած քվանտային հիշողությունն աշխատում է Ջոզեֆսոնի էֆեկտի` գերհաղորդիչների երկու հատվածների միջեւ գերանցողիկ հոսանքի շարժման շնորհիվ: