Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները, օգոստոսի 28-ին, ժամը 23։50-ի սահմաններում կրակ են բացել Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ  հերթական ապատեղեկատվությունն է:  Այս մասին NEWS.am-ին հայտնում են ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից։