Միակ երկիրը, որտեղ արգելափակվել են Իրանի փողերը, Հարավային Կորեան է: Այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Իբրահիմ Ռայիսին։ Նա նշել է, որ մնացած բոլոր արտասահմանյան ակտիվները գտնվում են Իրանի Կենտրոնական բանկի տրամադրության տակ, հաղորդում է Tasnim-ը։ 

«Թշնամին փորձեց հետեւել երկու ռազմավարության՝ մեկուսացնել Իրանին աշխարհից եւ հիասթափեցնել երկրի ներսում գտնվող մարդկանց, բայց ո՛չ մեկում, ո՛չ մյուսում հաջողության չհասավ: Դա պայմանավորված է նրանով, որ մեր արտաքին քաղաքականության մեջ մենք միաժամանակ հետեւում ենք բազմաթիվ օրակարգերի, որոնցից մեկը ԳՀՀԾ-ն է»,-ասել է Ռայիսին՝ նկատի ունենալով 2015 թվականի միջուկային համաձայնագիրը։