2021 թվականի օգոստոսին գործող կառավարության իշխանության գալուց ի վեր Իրանի առևտրաշրջանառությունը հարևան երկրների հետ աճել է 14%-ով: Այս մասին այսօր  կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին, փոխանցում է IRNA-ն։

Նախագահի խոսքով, վերջին երկու տարիների ընթացքում ավելացել է նաև Իրանի ներկայությունը Լատինական Ամերիկայի, Աֆրիկայի և Ասիայի շուկաներում։

Նախագահ Ռայիսին նաև անդրադարձել է Իրանի ներգրավվածությանը ԲՐԻԿՍ-ին՝ Բրազիլիայի, Ռուսաստանի, Հնդկաստանի, Չինաստանի և Հարավային Աֆրիկայի զարգացող տնտեսությունների միությանը, ինչպես նաև Շանհայի համագործակցության կազմակերպությանը (ՇՀԿ):

Նա ասել է, որ այդ քայլերը խափանել են երկիրը մեկուսացնելու Իրանի թշնամիների փորձերը: